168.am-ը գրում է.
Սան Պաու.am-ը լոյի (Բրազիլիա) համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեղվի թույնը կարող է կանխարգելել արտրիտի զարգացումը, որը հանգեցնում է ռեվմատոիդ արտրիտի: Թույնը վերահսկում է հոդերում բորբոքային պրոցեսները, որն էլ նպաստում է արտրիտի զարգացմանը: Թույնն իր մեջ պարունակում է այնպիսի մոլեկուլներ, որոնք բարձրացնում են գլյուկոկորտիկոիդ հորմոնների կոնցենտրացիան, որոնք էլ կարգավորում են բորբոքային պրոցեսը: Գիտնականները փորձարկումներ են կատարել լաբորատոր ճագարների վրա: Արդյունքում, հաստատվել է, որ մեղվի թույնն արտրիտի դեպքում ոչ միայն վերացնում է ցավերը, այլև կանխարգելում է այդ հիվանդության զարգացումը, որով տառապում են երկրագնդի հարյուր-հազարավոր քաղաքացիներ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/08/23/266742.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել