![](/static/news/b/2013/08/78412.jpg)
Doctors.am-ը գրում է.
Դեղձի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղ այս պտուղը խորհրդանշում է երկարակեցություն և անմահություն: Այդ մասին են վկայում X դարի չինական գրավոր աղբյուրները։
Դեղձը հարուստ է բազմաթիվ վիտամիններով և հանքային նյութերով: Մեկ դեղձի մեջ պարունակվում է օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ վիտամին C-ի 3/4-ը: Իրենց օգտակարությամբ հատկապես աչքի են ընկնում դեղձի կորիզները, որոնք պարունակում են В17 վիտամին:
Դեղձի բուժիչ հատկությունները բացատրվում են նրանով, որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիումի աղ և երկաթ, իսկ կալիումը պատասխանատու է օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար:
Այն խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ունեն սրտային ռիթմի խանգարումներ: Շատ անհրաժեշտ է նաև երեխաներին, գրում է healthy-zone.ru կայքը:
Պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, ինչի շնորհիվ էլ նիհարելու լավագույն միջոցներից մեկն է: Հարուստ է ֆոսֆորով և մագնիումով, հետևաբար բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:
Այս միրգն օգտակար է նաև նրանց համար, ովքեր հետևում են իրենց մաշկին: Այն ավելի ճկուն է դարձնում մաշկը`կանխելով կնճիռների առաջացումը:
Հարկ է հիշել, որ դեղձի բաղադրության 11%-ն ածխաջրեր են, ուստի շաքարային դիաբետ ունեցողներին խորհուրդ չի տրվում դեղձ ուտել: