
1in.am-ը գրում է.
Ջոն Դուբիս անունով տղամարդը գրեթե մեկ շաբաթ անօրինականորեն ապրել է Ջենիֆեր Լոպեսի տանը: Երգչուհու 49-ամյա երկրպագուն ինչ-որ կերպ թափանցել է Հեմփթոնում գտվող նրա առանձնատուն և տեղավորվել լողավազանի մոտ գտնվող տնակում: Նույնիսկ իր մեքենան Ջոնն առանձնատան մուտքի մոտ է կայանել, սակայն Ջենիֆերի տան պահակները դրա վրա ուշադրություն չեն դարձրել:
Ամենահետաքրքիրն այն է, որ իր «հանգստի» ժամանակ տղամարդը համացանցում հրապարակել է աստղի տանը արված լուսանկարները: Այնուհետև ոստիկանությանը նա պատմել է, որ ոչ միայն հանգստացել է, այլև բակի արահետները մաքրելով՝ օգնել է տանտիրուհուն:
Միայն վեց օր անց է պահակներից մեկը հայտնաբերել անկոչ հյուրին և տեղեկացրել ոստիկանությանը: Իրավապահներին տղամարդը հայտարարել է, որ ինքը Լոպեսի ամուսինն է և նրա երեխաների հայրը: Նախկինում հրշեջ աշխատած տղամարդը ձերբակալվել և հոգեբուժական հետազոտության է ուղարկվել: Նրա մեքենայի խուզարկության ժամանակ Բարաք Օբամային և այլ հայտնի մարդկանց ուղղված նամակներ են հայտնաբերվել:
Լոպեսի հարևանները պատմել են, որ տեսել են անծանոթին, սակայն կարծել են, որ դա նրա տան ծառայողներից է:
Ավելի վաղ տղամարդը զանգահարել էր Ջենիֆերի մորը և որպես նրա որդի ներկայացել: Այդ ժամանակ նրան կրկին ձերբակալել էին և մեղադրել երգչուհուն հետապնդելու մեջ: Լոպեսի ներկայացուցիչը հայտարարել է, որ երգչուհին տեղյակ չէ այդ տղամարդու՝ իր տանն ունեցած վեցօրյա հանգստի մասին: