Ladynews.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Սեմենովիչը 7days.ru-ին տված հարցազրույցում պատմել է իր կազմվածքի մասին:

Մանկության և պատանեկության տարիներին Աննան բավականին նիհար է եղել. նա լրջորեն զբաղվել է գեղասահքով: Դպրոցն ավարտելով՝ նույնիսկ ընդունվել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիա: Սպորտային կարիերան ընդհատվել է վնասվածքից հետո: Սեմենովիչը 20 տարեկան է եղել, երբ հրաժեշտ է տվել մեծ սպորտին:

«Առաջին վեց ամիսը ես շոկի մեջ էի, քանի որ բացի սպորտից, իմ կյանքում ուրիշ ոչինչ չկար»,- ասել է նա և հավելել, որ սկսել է շատ ուտել և գիրացել է 10 կգ, որից հետո մեծացել է նաև նրա կուրծքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել