
Ladynews.am-ը գրում է.
Դերասանուհի, երգչուհի և դիզայներ Ջեսիկա Սիմփսոնը խոստովանել է, որ ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել 14 կիլոգրամ ավելորդ քաշը, որն ավելացել է երկրորդ ծննդաբերությունից հետո: Աստղը լրջորեն բարդույթներ ունի իր քաշի պատճառով:
Օրերս ֆոտոլրագրողները Ջեսիկային լուսանկարել են Լոս-Անջելեսի փողոցներից մեկում: Սիմփսոնը հագել է լայն հագուստ : Չնայած իր լայնությանը՝ հագուստը չէր թաքցնում նրա մարմնի գիրությունը:
Սիմփսոնը շատ հուսահատված և հիասթափված է, որ չի կարողանում նիհարել: Նա շատ մեծ ջանքեր է թափել, բայց արդյունք դեռևս չկա: Որոշ ժամանակ Ջեսիկան հանձնվեց ավելորդ քաշի դեմ պայքարում և ողջ ժամանակը նվիրում էր երեխաներին: Սական նրա անձնական մարզչին հաջողվել է համոզել նրան վերսկսել մարզումները:
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/4056/jesika-simpsony-pordzum-e-taqcnel-avelord-qashy-layn-hagusti-tak-lusankarner/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել