
Mediamall.am-ը գրում է.
Ադրբեջանի Շաբրանի շրջանի Աղբաշ գյուղում հարսանիքից հետո 78 մարդ է թունավորվել: Այս մասին հաղորդոմ է RIA Novosti-ն՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ թունավորվածների մոտ եղել է բարձր ջերմություն և սրտխառնոց: Թունավորվածների մեջ կա 18 երեխա:Հիվանդանոց տեղափոխվածներին ախտորոշվել է սննդային թունավորում, նրանց մի մասին ցուցաբերել են առաջին բժշկական օգնություն և դուրս գրել:Նշվում է, որ բոլոր թունավորվածները Շաբրանի բնակիչներ են. նրանք հարսանիքի են մասնակցել տեղի ռեստորաններից մեկում:
Նյութի աղբյուր՝ http://topnews.mediamall.am/?id=43599
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել