Մարդ մեկ-մեկ չգիտի՝ ինչ անի՝ ցավ զգա, թե ջղայինություն: Հիմա ասում ենք, թե էս ինչ արեցին, մեր քաղաքը տրամվայից էլ զրկեցին՝ էկոլոգիապես մաքուր և ամեն իրեն հարգող քաղաքին հարիր տրանսպորտ է: Բայց մի հատ հիշեք էլի...
Երբ դեռ գոյատևում էր տրամվայը...և գոյատևում էր զուտ էն պատճառով, որ նրանից օգտվում էին միայն թոշակառուները, էն էլ անվճար: Բոլորը բողոքում էին, որ հարմար չի, դանդաղ է, անգամ երթևեկությոանն է խանգարում: 
Ու... առիթից օգտվելով վերացրեցին:
Դրա համար էլ երկիրն էնպիսի իշխանություն պիտի ունենա, որ ինչքան էլ ժողովուրդը փոփոխական ու անհասկացղ լինի, ինքը պիտի ուրույն մնա շատ բաներում: Իսկ դրա համար շատ բան պետք չի՝ խելք ու հայրենիքը սիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել