Ladynews.am-ը գրում է.

Սիրո՞ւմ եք երազել. դա հիասքանչ է, բայց երազեք հավանական բաների մասին, որպեսզի հնարավոր լինի դրանք իրականացնել: Նման դեպքերում երազանքները վերածվում են նպատակների եւ դրանց իրականացումն էլ դառնում է հնարավոր:

1. Երազանքները հեռացնում են Ձեզ գործունեության այն ոլորտներից, որտեղ Դուք լավագույնն եք: Հաճախ մենք երազում ենք մի բանի մասին, բայց ձգտում ու հասնում ենք լրիվ այլ բանի: Չարժե ամեն օր զղջալ ու հիշել չիրականացած երազանքների մասին, եթե Դուք իրականում Ձեզ լավ եք զգում այնտեղ, որ տեղ գտնվում եք:

2. Երազանքը նպատակ չէ: Դա ընդամենը գաղափարն է այն բանի, ինչը Դուք կարող եք անել: Եթե Դուք երազում եք սովորել կարել, բայց չունեք ժամանակ, օգտվեք մասնագետի ծառայությունից: Եթե Դուք ազատ ժամանակ ունենաք, անպայման կփորձեք վարպետանալ այն ամենում, ինչում կցանկանաք: Դրա համար նման ցանկությունները պահեք ապագայի ինֆորմացիոն շրջանակների մեջ եւ մի դարձրեք Ձեզ համար կպչուն մտքեր:

3. Երազանքները տանջում են մեզ: Հենց դրա համար էլ մենք այն տանել չենք կարող: Համակերպվեք այն մտքի հետ, որ Դուք նույն վարպետությամբ չեք կարողանել այն, ինչ անում է ուրիշը: Պարզապես եղեք սպառողը այն ամենի, ինչը Ձեզ դուր է գալիս, եւ արեք այն, ինչ Ձեզ մոտ լավ է ստացվում: Չ՞է որ Ձեր արածներն էլ ուրիշ մեկին հաճույք կպատճառեն:

4. Նպատակները դրանք երազանքներն են, որոնց կա ծրագիր: Նպատակներին հասնում են, երազանքներին ոչ: Օրինակ, եթե Դուք որոշել եք գնալ Լոնդոն, եւ ջանասիրաբար հավաքում եք բրիտանական իրերի հավաքածու, մեկ էլ գալիս է պահ ու Դուք հասկանում եք ճանապարհորդությունը դեպի Լոնդոն անհասանելի է Ձեզ: Ձեր երազանքը դառնում է անհասանելի քմահաճույք: Իսկ եթե Դուք տեղեկանաք տուրիստական ճանապարհորդությունների եւ ծրագրերի մասին, որոնց միջոցով կարելի է մեկնել ուղեւորության, այդպես Դուք քիչ-քիչ կզգաք, որ Ձեր երազանքը վերածվում է նպատակի:

5. Կործանեք Ձեր երազանքները դրանք իրականացնելով: Դրա համար պետք է կազմեք Ձեր ցանկությունների ցուցակը եւ իրականացնեք դրանք փոխարենը նորը ավելացնելով: Եվ պետք չէ մտածել, որ Ձեր ուժերը չի բավարարի դրանք իրականացնելու, դրանք գալիս են անհայտ տեղերից, երբ կա դրական ընթացք եւ արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել