Ladynews.am-ը գրում է.

C և E վիտամինների չարաշահումը բացասաբար է անդրադառնում Ձեր առողջության վրա, ինչպես նաև կարող է կրճատել կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում են Գլազգոյի համալսարանի գիտնականները՝ մկների վրա անցկացրած հետազոտությունից հետո:

Օրգանիզմը չի արտադրում և չի պահեստավորում վիտամին C և այն պետք է լրացնել սնունդով կամ էլ հավելումներով: Գիտնականները նշում են, որ օրական նորմալ չափաբաժինը չպետք է գերազանցի 40 մգ:

Վիտամին E-ն օգնում է պահպանել բջիջների կառուցվածքը: Այս մեկի օրական չափաբաժինն էլ կանանց դեպքում չպետք է անցնի 3մգ-ը, իսկ տղամարդկանց դեպքում՝ 4մգ-ը: Հանրահայտ դեղահաբերում 100 անգամ մեծ չափաբաժին է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ С-ն և Е-ն կրճատում են կյանքի տևողությունը: Մկների մի խմբի տվել են մեծ չափաբաժնով վիտամիններ, հետո դրանց համեմատել այն մկների կյանքի տևողության հետ, որոնք չեն ստացել ոչ մի տեսակի վիտամին: Պարզվել է, որ այն մկրները, որոնց վիտամին է տրվել, չորս անգամ պակաս են ապրել նրանցից, որոնց չի տրվել:

Փորձագետները նշում են՝ այդ դեղահաբերը ավելի նախընտրելի է փոխարինել բնական մթերքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել