Իսկապես դժվար է միանշանակ ասել, թե ովքեր են պատմության ամենամեծ գիտնականները: Ձեզնից շատերը միգուցե ունենան սիրելի գյուտարարներ, որոնք այս ցուցակում նշված չլինեն: Ամեն դեպքում տասնյակը փորձել ենք կազմել հնարավորինս օբյեկտիվորեն: 
Տասնյակում ընդգրկված են ամենաշատ և կարևոր հայտնագործություններ ու գյուտեր արած գիտնականները: Հաշվի է առնվել նաև տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ տեխնոլոգիաների առկայությունը, ինչի բացակայությունը կդժվարացներ գյուտարարի աշխատանքը:

10. Լեոնարդո դա Վինչի

Leonardo Da Vinci

Շատերը միգուցե զարմանան, որ Վերածննդի խոշորագույն մտածողներից մեկը տասնյակի միայն 10-րդ հորիզոնականում է նշված: Պատճառը նրա ապրած ժամանակշրջանն է: Բանը  նրանում է, որ նրա գաղափարներն ու մտքերն այնքան առաջադիմական էին տվյալ ժամանակաշրջանում առկա տեխնոլոգիաների համեմատ, որ դրանք իրականացնելն անհնարին էր դառնում: Որպես այդպիսին նա ոչինչ էլ չի հայտնագործել: Նա ավելի շատ ֆուտուրիստ էր, ով բազմաթիվ նորարարությունների մասին պատկերացումներ ուներ, սակայն չուներ մեխանիկական այն պատրաստվածությունը, որը հնարավորություն կտար նրան կյանքի կոչել իր մտքերը իր ձեռքով: Բացի այդ` նրա հետաքրքրություններն այնքան բազմազան էին, որ նա երբեք դրանցից մեկում առաջ չի գնացել իր մտքերը ընդհանրական նկարագրելուց ու էսքիզներ անելուց բացի:
Նա այնպիսի ֆուտուրիստիկ մտքեր ուներ, ինչպես օրինակ` սավառնակները, տանկերը, սուզանավերը, սակայն նա երբեք չի պատկերացրել այնպիսի հայտնագործություններ, ինչպիսիք են էլեկտրականությունը, հեռախոսը, լուսանկարչությունը: Ինչ խոսք, ոչ ոք չի կարող կասկածել Լեոնարդո դա Վինչիի` մեծ մտածող լինելու վրա, միայն եթե նա կարողանար կենտրոնանար իր գաղափարներից մեկի վրա, նրան միգուցե հաջողվեր կյանքի կոչել այն և դառնալ պատմության խոշորագույն գյուտարարներից մեկը:

9. Էդվին Լենդ

Edwin Land

Կոնեկտիկուտից ֆիզիկոս, գյուտարար Էդվին Լենդը չի հայտնագործել լուսանկարչությունն իհարկե, սակայն նա հայտնագործել կամ կատարելագործել է դրա հետ կապված ամեն ինչ: 1926թ.-ին Հարվարդի համալսարանի ուսանող լինելով` նա զարգացնում է ու ստեղծում նոր օպտիկական լուսազտիչներ` հավասարեցնելով և իրար վրա դնելով բյուրեղները պլաստիկե թերթի մեջ, որն էլ նա անվանել է պոլարոիդ:
Հետագայում նրան են միանում այլ գիտնականներ, և Լենդին հաջողվում է պոլարոիդները  ներդնել լուսային զտիչների, օպտիկական սարքերի և շարժական նկարների մեջ և այդ ընթացքում հիմնում է «Պոլարոիդ» ընկերությունը: Լենդը` 535 գյուտերի ԱՄՆ պետական արտոնագրեր ունեցող այս գյուտարարը, ստեղծել է առաջին ինքնակառավարվող տեսախցիկը, որը թույլ էր տալիս լուսանկարելուց հետո միանգամից տեսնել լուսանկարը և ոչ թե նախկինի պես սպասել ժապավենի թրծման և նկարի ստացման երկար պրոցեսին:

8. Բենջամին Ֆրանկլին

Benjamin Franklin

Միգուցե զարմանաք այս ցանկում տեսնելով Ֆրանկլինին, սակայն պետք է նշել, որ քչերն են տեղյակ, որ իր բազմակողմանի կարողությունների (նա գրող էր, հրատարակիչ, երգիծաբան, քաղաքական տեսաբան, քաղաքական գործիչ, գիտնական, սոցիալական ակտիվիստ, պետական գործիչ և դիվանագետ) հետ մեկտեղ նա նաև գյուտարար էր: Նա հայտնագործել է հակակայծակնային սարք, որի շնորհիվ բազմաթիվ տներ և կյանքեր են փրկվել կայծակի հարվածներից և դրանցից բռնկվող հրդեհներից: Այն ապակյա հարմոնիկա էր կոչվում, որը Ֆրանկլինը ստացել էր` օգտագործելով վառարան, երկակի կիզակետային ապակիներ, շրջանաձև չափիչ և նույնիսկ, չեք հավատա, բժշկական միզուղային ճկուն խողովակ: Ֆրանկլինը իր հայտնագործություններից և ոչ մեկը չի արտոնագրել` հակառակ այն բանի, որ նա կարծում էր, թե նորարարությունները  պետք է ազատորեն կիսել բոլոր մարդկանց հետ:

7. Ալեքսանդրիայի հերոսը

Hero of Alexandria

Եթե այս մարդը դեռևս այն ժամանակ հասկանար, թե ինչ հայտնագործություն է արել` ստեղծելով «Աեոլիպիլ» (Aeolipile) հինավուրց շոգեշարժիչը, որը կարողանում էր պտտեցնել մետաղյա գունդը, ապա արդյունաբերական հեղափոխությունը կարող էր տեղի ունենալ 50թ.-ին և ոչ թե 1750թ.-ին: Հանդիսանալով Հռոմեական կայսրության մեծագույն մտածողներից մեկը` նա նաև այլ օգտակար գյուտեր է արել, ինչպես օրինակ` ուժային պոմպը, առաջին ճնշումային պոմպը, որ կարողանում էր հիդրոստատիկ ճնշմամբ էլեկտրականություն ստանալ, հողմաղացն աշխատեցնող մեխանիզմ և այս ամենը նախաարդյունաբերական դարից շատ առաջ: Նրան կարելի է նույնիսկ համեմատել Թոմաս Էդիսոնի հետ: Եթե նա ավելի լուրջ վերաբերվեր իր գյուտերին և զարգացներ ու կյանքի կոչեր, այսօր մենք բոլորովին այլ աշխարհում կապրեինք:

6. Ժերոմ «Ջերի» Հալ Լեմելսոն

Jerome Jerry Hal Lemelson

Լեմելսոնը պատմության մեծագույն գիտնականներից մեկն է: Նա 605 գյուտարարական արտոնագրեր է ստացել: Հայտնագործել է ավտոմատացված պահեստները, արդյունաբերական ռոբոտները, անլար հեռախոսները, ֆաքս մեքենաները, տեսաձայներիզներ ձայնագրիչները, տեսախցիկները և մագնիսական ժապավենների պտտման համակարգը: Լեմելսոնը նաև բժշկական գործիքավորումների, քաղցկեղի հայտնաբերման և բուժման, ադամանդի հատման տեխնոլոգիաների, էլեկտրական տեխնիկայի ու հեռուստացույցի հետ կապված գյուտերի արտոնագրեր ունի: Այնուամենայնիվ, երևի թե մարդկանց նա ավելի շատ հայտնի է որպես անկախ գյուտարարների շահերի պաշտպան, քան հենց գյուտարար:

5. Ջորջ Ուեսթինհաուս

George Westinghouse

Ուեստինհաուսը գյուտերի իր ներդրումներով, կարելի է ասել, բոլորովին չի զիջում Էդիսոնին: Մինչև Էդիսոնի էլեկտրական  համակարգի կատարելագործելը Ուեսթինհաուսը հայտնագործել է նաև երկաթուղային օդային արգելակը, որը մեծ դեր է խաղացել ամերիկյան երկաթուղու անվտանգոււթյան համակարգում: Ինչպես և Էդիսոնը, Ուեսթինհաուսը նույնպես ցանկանում էր հավերժական շարժիչ ստեղծել (իհարկե, դա նրա մոտ չի ստացվել): Այսպիսով Ուեսթինհաուսը, ով 361 գյուտերի արտոնագիր ունի, զբաղեցնում է տասնյակի 5-րդ հորիզոնականը:

4. Ալեքսանդր Գրեհեմ Բելլ

Alexander Graham Bell

Չնայած Բելլը մեծապես հայտնի է հեռախոսի գյուտով, սակայն քչերն են տեղյակ, որ նա նաև հայտնաբերել է գործիքներ ու մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր էր տեղորոշել ու տեղափոխել այսբերգները, ինչպես նաև գործիք, որի միջոցով կարելի էր հայտնաբերել փոքր լսողական խանգարումները, մետաղ հայտնաբերող սարք և այլն: Նա ունեցել է հետաքրքրությունների մեծ շրջան. հետաքրքրվել է գենետիկայով, աշխատել է ինքնաթիռների նախատիպերի վրա և այլն: Հետաքրքիր է նաև իմանալ, որ նա «National Geographic» պարբերականի հիմնադիրներից մեկն է (1882թ.):

3. Թոմաս Էդիսոն

Thomas Edison

Շատերը կզարմանան` Էդիսոնին տեսնելով միայն 3-րդ հորիզոնականում և ոչ թե առաջինում: Նա 1000 գյուտի հեղինակ է` այդ թվում էլեկտրական լամպի, ձայնագրիչի, շարժական նկարով խցիկի և այլն: Նա այն մարդն է, ով Նյու Յորքին ապահովել է էլեկրաէներգիայով` կառուցելով աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը: Պետք է նշել սակայն, որ բոլոր հայտնագործություններն այնքան էլ իրենը չեն, այլ իր հետ աշխատող կամ համագործակցող թիմինը, սակայն նա իհարկե մեծ դեր է խաղացել մտքերը կատարելագործելու և իրականացնելու գործում:

2. Նիկոլա Տեսլա

Nikola Tesla

Իր կյանքի ընթացքում ավելի քիչ հայտնի այս սերբ մեծագույն գիտնականի շնորհիվ է, որ այսօր գոյություն ունի կոմերցիոն էլեկտրականությունը: Տեսլայի` էլեկտրականության ու մագնիսականության մասին աշխատությունները փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքավորումների ու բազմաֆազային համակարգերի ու էլեկտրաշարժիչների նախագծման հիմքն են, որի շնորհիվ տեղի է ունեցել արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը: Նա նաև ներդրում է ունեցել ռոբոտների ստեղծման գիտական ոլորտում և հիմք դրել հեռահար կառավարման համակարգին, ռադիոտեղորոշիչ սարքին, համակարգչային գիտությանը, ինչպես նաև միջուկային և տեսական ֆիզիկաներին: Նրա հայտնագործությունների արտոնագրերի թիվը հասնում է 111-ի:

1. Արքիմեդ

Archimedes of Syracuse

Այո տասնյակի առաջին հորիզոնականում է Անտիկ Հունաստանի մեծ մտածող Սիրակուզի Արքիմեդը: Բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսը մեծ հայտնագործություններ է արել ֆիզիկայի ասպարեզում` այդ թվում տվել է լծակի սկզբունքի բացատրությունը, հայտնաբերել է հիդրոստատիկան ու ստատիկան: Նա հայտնագործել է տարբեր մեխանիզմներ ու մեքենաներ, այդ թվում գահապաշարողական զենքեր, հայելու և արևային լույսի միջոցով նավերն այրող մեխանիզմներ, պարուրակ պոմպ և այլն: Նա իսկապես որ աժանի է լինելու առաջին հորիզոնականում, քանի որ այս ամենին նա հասել է 2000 տարի առաջ առանց համակարգիչների օգնության կամ արդի տեխնոլոգիաների: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել