Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորան: Վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են աշխատել Դիլիջանի հրշեջ-փրկարարները, Տավուշի մարզային և Դիլիջանի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր բոլոր վիրավորներին շտապ օգնության և իրենց անձնական ավտոմեքենաներով տեղափոխեցին հիվանդանոցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ