Երբ աշխարհում բոլորն իմանում են, որ գեղեցիկը գեղեցիկ է, հայտնվում է տգեղը: Երբ բոլորն իմանում են, որ բարին բարի է, չարն է առաջանում: Այդ պատճառով գոյն ու չգոյը ծնում են միմյանց, դժվարն ու դյուրինը իրար են ստեղծում, միմյանց հետ կապված են կարճն ու երկարը, բարձրն ու ցածրը որոշվում են միմյանցով, ձայները ձուլվելով դառնում են ներդաշնակ, նախորդն ու հաջորդը հետևում են միմյանց: Իմաստունը գործում է անգործությամբ, նա սովորեցնում է ուսմունքը լռությամբ, կոչելով իրերի փոփոխությունը՝ ինքը չի կատարում դա, ստեղծելով չի տիրում իր ստեղծածին, առաջացնում է շարժում՝ անշարժությամբ, ինչ-որ բան ավարտելով՝ չի հպարտանում: Քանի որ չի հպարտանում՝ նրա արժանիքները չեն նետվում մի կողմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել