Մահապարտ-ահաբեկչի հարձակման արդյունքում Իրաքում 14 մարդ է զոհվելPanARMENIAN.Net -ը գրում է.

Զորամասում մահապարտ-ահաբեկչի հարձակման արդյունքում Իրաքում 14 մարդ է զոհվել, այսօր հայտնել են երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Մահապարտը եղել է ականապատված ավտոմեքենայի ղեկին:

Միջադեպը տեղի է ունեցել Ռամադիում` Բաղդադից 100 կմ դեպի արևմուտք: Զոհվածների մեծ մասը զինծառայողներ են, ավելացրել են ոստիկանությունում: Ահաբեկչության մասին հավելյալ տեղեկություններ հայտնի չեն, փոխանցում է РБК-ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել