1in.am-ը գրում է.

Կամավոր, անհատույց օգնությունն ուրիշներին կարող է բարելավել մարդկանց հոգեկան առողջությունն ու երկարացնել կյանքը՝ ասում են անգլիացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Health BMC Public Health ամսագրում:

Էկսետերի բժշկական դպրոցի հետազոտողները՝ բժիշկ Սյուզան Ռիչարդսի գլխավորությամբ, ուսումնասիրել են 40 կամավորների առողջական վիճակը: Համեմատելով այդ տվյալները առողջ բնակչության տվյալների հետ՝ գիտնականները պարզել են, որ կամավորների շրջանում մահացությունը կարող է մոտ 20 տոկոսով պակաս լինել:

Կամավորները նաև հազվադեպ են տառապում դեպրեսիաներով, ավելի գոհ են կյանքից և իրենց երջանիկ են զգում:

Աշխարհում մեծահասակ բնակչության շրջանում կամավորների թիվը տարբեր է՝ 22.5 տոկոս Եվրոպայում, 27 տոկոս ԱՄՆ-ում, 36 տոկոս Ավստրալիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել