«Ժողովուրդ»-ը  գրում է.

«Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձն է: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին իսկ նստաշրջանում ընդունեց այդ փաստաթուղթը հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Վստահաբար կարելի է պնդել, որ սա մեր նորագույն պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն է, որի տրամաբանական արդյունքը եղավ դարեր առաջ կորսված պետականության նվաճումը 1991-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը: Չնայած օրվա խորհրդին՝ ցավով պետք է արձանագրել, որ օգոստոսի 23-ը մեզանում ըստ արժանվույնս չի գնահատվում, իսկ շարքային քաղաքացու համար այն սովորական օրերից մեկն է: Իսկ դա հետևանք է 1998թ. պետական հեղաշրջումից հետո իշխանության եկած ուժերի համառ ջանքերի, երբ արժեզրկվեցին ու վարկաբեկվեցին անկախության գաղափարը, պետությունն ու քաղաքացին: Այնինչ պետք է հիշել, որ անկախության արժեքը ոչ թե դրոշն է, հիմնը և զինանշանը, այլ առաջին հերթին ՀՀ քաղաքացին:

Առավել մանրամասն  «Ժողովուրդ» թերթի  այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել