
Եթե մի որոշ մասսայի մոտ մենակ էսօր ռաուլամանյա կամ ռաուլացավ սկսել մենք` ռաուլիստներս, միշտ ենք ռաուալացավով տառապում` անկախ նրանից ամառ ա, թե ձմեռ, «Շալկե», թե «Ռեալ», էլ չեմ ասում «Ալ Սադդ»:
Ասեք, որ սպաում էիք այս օրվան: Սպասում ու սպասում անհամբեր, բայց հավատում սրտի խորքում, որ այս օրը այդպես էլ չի գա: Քանի չկար այս օրը, հավատով սպասում էինք, իսկ այս «հրաժեշտի» խաղը վերջակետ դրեց մեր բոլոր սպասումներին ու հնարավոր երազանքներին: Չգիտեմ ձեր համար ոնց, բայց Իմ «Ռեալն» էր այսօր խաղում, այն «Ռեալը», որը ես սիրել եմ ու սիրում եմ, ու այնպիսի խաղ էր խաղում, որ հավեսդ տալիս էր: Եթե նույնիսկ գնդակ էին կորցնում, կորցնում էին այդ գնդակը, ինչպես հին ու բարի ժամանակներում: Միգուցե չափազանցնում եմ մի քիչ, բայց չգիտեմ, էդ ա իմ համար: Էդ ա իմ զգացածը: Էդ ա Իմ «Ռեալը»:
Չեք պատկերացնի` ինչ զգացի, երբ կրկին տեսա հարազատ 7 համարի վերևում այդ անունը՝ ՌԱՈՒԼ:
Երբ Ռաուլը Գոլ խփեց, երբ Իսպանիայի Թագավորն էր այնտեղ, ինչպես հին ու բարի «Ռեալի» խաղերին, Ռաուլի ողջ ընտանիքը: Մենք՝ ռաուլիստաներս, Մենք՝ որ միշտ հավատացել ենք, Մենք, որ միշտ ոգեշնչվել ենք Ռաուլի խաղով:
Ինչ կայֆ կլներ չէ՞, ամեն ինչ հենց այսպես էլ մնար ու չփոխվեր:
![]() |
Մեր Միակ և Անկրկնելի Կապիտան: Անփոխարինելի ու Անփոփոխ: ՄԵՐ ՌԱՈՒԼ: |
Նյութի աղբյուր՝ http://robbie-raul.blogspot.com/2013/08/45-rope-heqiatum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել