«ՉԻ» տեղեկույթուններով՝ նախօրեին Կոտայքի մարզպես Կովալենկո Շահգելդյանն այցելել է այդ մարզի Կապուտան համայնք։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա են եղել Կապուտանի գյուղապետը, նրա տեղակալը, ավագանիները, դպրոցի տնտեսվարը և գյուղացիներից մի երկուսը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանիներից ով ինչ հարց բարձրացրել է, մարզպետը պատասխանել է, որ ինքն այդ հարցի հետ գործ չունի։

Մայրաքաղաքից վերադարձած ու 1978թ.-ից հայրենի Կուպուտանում հաստատված Ռոմիկ Ղուկասյանին Կովալենկո Շահգելդյանը հարցրել է. «Դու ի՞նչ հարց ունես». Երբ Ղուկասյանը պատասխանել է, որ գյուղն աղբի մեջ կորած է, մարզպետը գյուղապետը Սերոբ Միքայելյանից ճշտել է, թե ինչո՞ւ գյուղի աղբը չի տեղափոխվում։ Վերջինս պատասխանել է, որ տրակտորը կցորդ չունի։ Իսկ երբ մարզպետն ասել է՝  «լաֆետն ինչ է՞, որ չունես, արի մի հատ լաֆետ տամ տար», գյուղապետը հասցրել է մարզպետի ականջին փսփսալ, որ թերթում տպագրված նյութը Ռոմիկի «ձեռքի գործն է»։

Հիշեցնենք, որ «ՉԻ»-ում տպագրված «Գյուղապետը պնդում է, որ կառավարություն թալանել է իրեն» հրապարակման մեջ անդրադարձել էին Կապուտան գյուղի անմխիրթար վիճակին և գյուղացիների դժգոհությանը։

Լսելով այդ մասին, Շահգելդյանն ահավոր վրդովվում է ու սկսում է հայհոյանքներ տեղալ Ռոմիկի հասցեին։ Ականջին անհարիր հայհոյանքները լսելով՝ ավագանիներից մեկը նեղսրտած ասում է. «Բա վիդեո չլինե՞ր նկարեինք»։ Իր հասցեին հնչած հայհոյանքներն անպատասխան չթողնելով՝ Ռոմիկ Ղուկասյանը դիմում է մարզպետին՝ «Լսի, արի բարձրանանք Հաբեթ սար գագաթը, որ մենակ ես ու դու լինենք, տեսնեմ էդքան տղա ես, թե՞ չէ»։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել