«Առավոտ»-ը գրում է.

Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջվածն է Գյումրիում,  գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Այս մասին կարելի է դատել`ընթերցելով Աշխատանքի եւ սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները: Գործատուները մեծամասամբ բժիշկներ են փնտրում, օրինակ ակնաբույժ` 67000 դրամ աշխատավարձով, ատամնաբույժ` 70 000 դրամ, բջջաբան, բջջաբանական կաբինետի բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ`62 000 դրամ, էխոսկոպիստ, էնդոսկոպիստ, թորակալ վիրաբույժ, ընդունարանի բժիշկներ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, սրտաբան ու ռենտգենոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան եւ այսպես շարունակ: Այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում կամ բժիշկ չի մնացել, բոլորն արտագաղթել են, կամ աշխատավարձն այնքան ողորմելի է, որ լավ է բանվոր աշխատես, քան բժիշկ:

Ի դեպ, բժիշկների օրվա նվիրված միջոցառման ժամանակ մեզ բուժհիմնարկներից մեկի ղեկավարը այսպես ասած ներքին կարգով տեղեկացրեց, որ ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագրից օգտվել են հենց Գյումրիի բուժաշխատողները, նրանք մեկը մյուսին թիկունք կանգնելով`հերթով դուրս են տարել իրենց կոլեգաներին...»,- գրում է «Առավոտը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել