«Հրապարակ»-ը գրում է. «Ամառվա թեժ իրադարձություններն ու սկանդալները ետին պլան մղեցին Ազգային ժողովում Վերահսկիչ պաշատի հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը։ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում ճիշտ է, վեց գործ ուղարկվեց դատախազություն, սակայն դրանց վերաբերյալ քննությունները դեռ չեն ավարտվել։
Ամիսներ անց «Հրապարակ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՎՊ հաշվետվության և նրա նախագահի շուրջ ծագած աղմուկի հետ կապված։
Պարզվում է՝ Իշխան Զաքարյանի գործերը հատկապես վատացել են այն պահին, երբ նա որոշել է իր որդու հարսանիքի քավորությունն առաջարկել Սերժ Սարգսյանին։ Ասում են՝ հատկապես տիկին Ռիտան շատ վատ է վերաբերվել այդ հանդգնությանը։ Մինչդեռ Զաքարյանին թվացել է, թե նման առաջարկ անելով՝ ինքն իր նվիրվածությունն է հավաստում ՀՀ նախագահին։
Վիճակն ավելի է բարդացել, երբ մերժում ստանալով, նա հարսանիքի քավոր է կարգել Մհեր Սեդրակյանին»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: