«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար։ Դեպքը տեղի է  ունեցել մոտ երկու տարի առաջ, երբ նա աշխատել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում։

Այս մասին գրում է  թերթը եւ հավելում. «Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա պատվերով կրակոցներ են արձակվել ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետ Տիգրան Եսայանի տան ուղղությամբ։ Բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել կատարվածից, իսկ Ս. Ղուկասյանը որոշ ժամանակ անցկացրել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել անձամբ Ս. Ղուկասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր։ Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատմությունն աղավաղված է. «Դրանք հստակորեն պարոն Ղուկասյանին վարկաբեկելու տեղեկություններ են եւ շահարկվում են հստակ նպատակով»,- մեջբերում է «Ժողովուրդ»-ը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել