«Իրավունք»-ը գրում է.

Օրերս արտակարգ դեպք էր գրանցվել Չարենցավանում։ «ԱՐԳԵԼ ՀԷԿ»-ի ջրամբարի մեջ իրեն նետելով ինքնասպան էր եղել երկու անչափահաս երեխաների 23-ամյա մայրը։ «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ 23-ամյա Ա.-ն ամուսնու հետ շատ սիրող զույգ են եղել, բայց վերջին շրջանում ընտանիքում հաճախակի են վեճեր եղել՝ թե խանդի հողի վրա եւ թե սոցիալակա վիճակից ելնելով։ Դեպքի օրը եւս նրա եւ ամուսնու միջեւ վեճ է եղել, ամուսնուն զայրացրել է, որ նա հեռախոսով շատ է խոսում եւ ձեռքից վերցրել է լսափողը։ Դրանից հետո կինը զանգահարել է մորաքրոջ աղջկան ու ասել, որ երեխաներին լավ նայեն, ինքն իր կյանքին վերջ է տալու։

Նշենք նաեւ, 23-ամյա Ա.-ի եղբայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպան էր եղել»,-գրում է «Իրավունքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել