Shamshyan.com-ը գրում է.

Մադրիդում տեղի ունեցավ Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլի հրաժեշտի խաղը: Միմյանց հետ մրցեցին «Ռեալ»-ը և Ռաուլի վերջին ակումբ` «Ալ-Սադդ»-ը: Առաջին խաղակեսը Ռաուլը անցկացրեց «Ռեալ»-ի կազմում, իսկ երկրորդը` «Ալ-Սադդ»-ի: 23-րդ րոպեին իսպանացի հարձակվողը բացեց խաղի հաշիվը: Հետագայում աչքի ընկան Իսկոն, Բենզեման, և Խեդեն: Խաղն ավարտվեց 5:0 հաշվով: Հիշեցնենք, որ Ռաուլը Մադրիդի «Ռեալ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: «Արքայական» ակումբում անցկացրած 16 տարիների ընթացքում նա խփել է 323 գոլ: Իսպանիայի հավաքականում անցկացրած 102 հանդիպումներում Ռաուլը դարձել է 44 գոլի հեղինակ:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել