Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու «սենսացիոն» հայտարարություն է արել.
1. «Վճարովի համակարգում լավագույն ուսանողների համար 100-500 000 դրամ կրթաթոշակ կսահմանվի: Ուսանողներին հատկացվող զեղչերի նախատեսված թվաքանակը կավելանա»:
2. «Այժմ բուհերը չեն վճարելու ավելացրած արժեքի վճարը, գույքահարկը, հողահարկը»:
Արմեն Աշոտյանը ոչ միայն իրատեսությունն է կորցրել, այլև այնքան է տրվել ռոմանտիզմին ու պոպուլիզմին (կարո՞ղ է մտել է «Օրինաց երկիր»), որ մոռացել է իրականության մասին... ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամները ստանում են 100 հազար դրամ պատվովճար, ՀՀ ԳԱԱ իսկական անդամները՝ 150 հազար դրամ... Ակադեմիական համակարգում գիտության դոկտորի միջին աշխատավարձը 60 հազար դրամ է... Ստացվում է, որ լավագույն ուսանողները կստանան ակադեմիկոսների, թղթակից-անդամների, գիտության դոկտորների աշխատավարձերի բազմապատիկը... Ախր, դեռ ընտրություններ չեն, ու Արմեն Աշոտյանն էլ դեռ չի առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու... Ո՞ւմ են պետք այս հեքիաթները...
Եթե բուհերը չեն վճարելու ավելացրած արժեքի վճարը, գույքահարկը, հողահարկը, ապա նշանակում է, որ վարձավճարների բարձրացումը միտված է բուհերի գերշահույթների ապահովմանը... Ախր, Աշոտյան ջան, ինչո՞ւ ես մատնում ռեկտորների մտադրությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել