
1in.am-ը գրում է.
Ժամանակակից տղամարդկանց կարծիքով՝ սերը նրանց ստիպում է կնոջը փոխանցել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը: Այս ժեստը ներառված է բրիտանացի 2000 տղամարդկանց շրջանում կատարված հարցումների պատասխանների առաջին տասնյակում:
Հեռուստացույցի վահանակը զիջելուց բացի, սիրո արտահայտման ձևերից են տունը մաքրելը (հարցվածների 11 %), աղբը թափելը (7 %), զուգարանակոնքի նստատեղը հորիզոնական դիրքում դնելը (7 %): Ամաններ լվանալն ու արդուկելը նույնպես գնահատվում են որպես ռոմանտիկ հարաբերությունների դրսևորումներ։
Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են ռոմանտիկ հարաբերություններն այսքան երկրային տեսնում: Հարցվածներին 37 %-ը նախընտրում են իրենց սիրելիներին ծաղիկներ նվիրել: 31%-ը՝ ընթրիք պատրաստել: Այս երկու պատասխանները կանանց կողմից լավագույնն են գտնահատվել: