
1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն ընկներներին հայտնել է, որ հաջորդ տարվա ընթացքում կցանկանար ևս մեկ երեխա ունենալ։ Life & Style Мagazine-ի անանուն աղբյուրը պատմել է, որ Քիմը երազել է երեխաների մասին նախքան Քանյե Ուեսթի հետ հանդիպելը:
Ընտանիքն ու մտերիմները Քիմի այդ մտահղացումից գոհ չեն: Բոլորը շատ լավ հիշում են, թե որքան դժբախտ էր Քիմը հղիության ժամանակ: Նրան միայն աջակցում էր քույրը՝ Քորթնին, ով երկու երեխաների մայր է: Հենց նա էլ օգնում է քրոջը գլուխ հանել մայրության հետ կապված դժվարություններից և ազատվել հղիության ընթացքում հավաքած ավելորդ քաշից: Քորթնին վստահ է, որ իր խորհուրդների շնորհիվ Քիմը կարող է ոչ միայն արագ ու արդյունավետ նիհարել, այլև դա չի ազդի երեխայի առողջության վրա, ում նա կրծքով է կերակրում:
Դատելով Քիմ Քարդաշյանի առաջին լուսանկարներից՝ Քորթնիի խորհուրդներն օգնում են նրան: Նա ոչ միայն առողջ, այլև երջանիկ տեսք ունի: