
1in.am-ը գրում է.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ շարունակվում է Հովհաննես Մելիքյանի գործի դատավարությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 67-ամյա Հովհաննես Մելիքյանը շահադիտական դրդումներով սուտ ցուցմունք է տվել, ներկայացրել ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ՌԴ Գելենջիկ քաղաքում բնակվող նրա աղջիկը, ինչպես նաև թոռը ճանաչվել են... մահացած: Հովհաննես Մելիքյանը ձեռք է բերել բնակարանի միանձնյա սեփականության իրավունք, վաճառել բնակարանը՝ խաբեությամբ հափշտակել դստեր և թոռան մասնաբաժինը հանդիսացող 7 միլիոն 291 հազար 953 դրամ գումարը:
Բացի այդ, առաջադրված մեղադրանքի համաձայն, Հովհաննես Մելիքյանը, լինելով ՀՀ քաղաքացի, 2006 թվականին ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն և ստացել երկու կենսաթոշակ:
Հովհաննես Մելիքյանի «մահացած» դուստրը գործով տուժող է ճանաչված:
Հովհաննես Մելիքյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: