1in.am-ը գրում է.
Վիրաբույժները նոր կյանք են նվիրել 22-ամյա չինուհուն, ով երազում էր ազատվել իր աջ ոտքից, որն ավելի մեծ էր, քան նրա մարմինը:
Երիտասարդ կանանց մեծամասնությունն ավելի վատ բան չի կարող պատկերացնել, քան այն լուրը, որ բժիշկները պատրաստվում են կտրել իրենց ոտքը: Բայց Սուն Ցզինցզին ուրախ է եղել, երբ երկու ամիս առաջ նրան հայտնել են այդ լուրը:
22-ամյա աղջիկն ի ծնե տառապել է աջ ոտքի անգիոլիպոմով, որը բերել է նրան, որ դրա ստորին հատվածն ուռչում էր ողջ մարմնի չափով: Ոտքը շարունակում էր ուռչել, իսկ դրա հետ մեկտեղ նաև աղջկա տառապանքներն էին մեծանում:
Սունը հույս ունի, որ հիմա, երբ իր ոտքն այլևս խնդիրներ չի առաջացնում, ինքը կարող է լավ տղայի հանդիպել, ամուսնանալ և ընտանիք կազմել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_208408.html#prettyPhoto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



