1in.am-ը գրում է.

Գիտնականները հետազոտություն են անցկացրել` պարզելու համար, ինչի վրա են իրականում ուշադրություն դարձնում տղամարդիկ, երբ առաջին անգամ տեսնում են կնոջը: Ինչպես պարզվել է, կուրծքն այս ցուցակում զբաղեցրել է միայն երրորդ հորիզոնականը:

Հետազոտության մասնակցած 1000 տղամարդկանց 70 %-ը միանգամից նայում են կանանց աչքերին: Երկրորդ տեղում է հայտնվել ժպիտը, իսկ երրորդում` կուրծքը: Առաջին հնգյակում տեղ են գտել նաև մազերն ու քաշը:

1000 կանանց մեծ մասը, որոնք ևս մասնակցել են հետազոտությանը, հայտարարել են, որ տղամարդուն տեսնելիս առաջինն ուշադրություն են դարձնում աչքերին:

Հետազոտությունն ապացուցում է, որ տղամարդիկ և կանայք ավելի նման են իրար, քան շատերը կարծում են:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել