
Ես լռում եմ, սակայն մտքերս են գոռում...
Ես ստում եմ, սակայն աչքերս են մատնում...
Ես ցավում եմ, սակայն շուրթերս են ժպտում...
Ես սիրում եմ, սակայն... ես սիրում եմ...
Լսո՞ւմ ես, սիրելիս... Քեզ սիրում եմ...
Ատում ես, թե անձայն համակերպվում,
Մեկ է, սերս դրանից չի պակասում,
Եվ, ով գիտե, միգուցե ավելի է շատանում... Շատանալով ինձ իր գիրկն առնում
Ու պարանոցիս փաթաթվելով խեղդում...
Սիրելիս, ես Քեզ եմ սիրում...
Իսկ դու աննկատ ելնում ես ու հեռանում:
Կարոտիդ եմ կարոտ մնում...
Գիտակցորեն թե միամտաբար
Մենության ես ինձ մատնում...
Տառապանքիս բույն ես հյուսում...
Ինձ անտերացած թողնում ու չքանում
Բայց մեկ է, սիրելիս, ես Քեզ եմ սիրում:
Լսո՞ւմ ես, սիրելիս... Քեզ եմ սիրում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել