Այո, ամբողջ ժողովուրդը սպասում է, բայց չգիտի, թե ինչի կամ ում... Ես հավատացած եմ, որ եթե գա այդ երկար «սպասվածը», նրան ժողովուրդը ինտուիցիայով էլ է ճանաչելու: Սա գաղտնիք չէ... Իշխանությունները իրենք էլ գիտեն, որ ժողովուրդը սպասում է, բայց չգիտեն, թե ինչ անեն: Դրա համար էլ արհեստական պրոբլեմներ են ստեղծում ու շեղում ամբողջի ուշադրությունը իսկական ուղղությունից: Իսկ այդ մասնակի հարցերով ու դրանց լուծում պահանջող մեր քաղաքացիները չեն էլ պատկերացնում, որ չուզենալով էլ պարում են նրանց դուդուկի տակ: Այ ժողովուրդ ջան, այ համաքաղաքացիներ ջան, մի՞թե այդքան դժվար է հասկանալ ու տարբերել գլխավորը երկրորդականից: Առայժմ թողեք այդ գենդեր կոչվող այլանդակությունը: Այդ էներգիան ավելի լավ գործի համար օգտագործեք: Ետ կանչեք այդպիսի օրենքներ ընդունող ԱԺ-ն, որովհետև նա միշտ էլ այդպիսի անոռ ու անգլուխ օրենքներ է ընդունել և շարունակելու է ընդունել: Վռնդեք էս ամեն ինչի պատճառ հանդիսացող իշխանությանը, թե չէ միևնույնն է, չեք հասցնելու մաքրեք նրա կեղտոտածը: Հասկացեք, մենք առայժմ այդ գենդերից այդքան վախենալու հիմք չունենք: Մեր հասարակության ավելի քան գերակշռող մեծամասնությունը դեմ է այդ այլանդակությանը: Դրա առաջին «պտուղները» քաղելու ժամանակը կգա մինիմում մի հինգ տարուց կամ մի գուցե էլ ավել: Բայց մի՞թե դուք ուզում եք ևս հինգ տարի դիմանալ այսպիսի իշխանություններին: Եթե այո, ապա կներեք, բայց արդեն մեզ համար վախենամ, թե ոչ մի նշանակություն չունենա այդ գենդեր կոչվածը... Մտածեք կարևորի մասին: Վերջ դնել հակահայկական, հակաազգային քաղաքականությանը և վերջ: Մնացածը հերթով կգցեք տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել