Վերջերս, Ռուսաստանի և Ուկրաինայի գիտահետազոտական ինստիտուտները «Սնունդ, Առողջություն, Կյանք» սիմպոզիումի շրջանակներում հրատարակել են մեր ժամանակների ամենավտանգավոր մթերքների տասնյակը: Ցուցակում հայտնված մթերքների վնասակարությունը որոշվել է ելնելով այն հանգամանքներից, թե որքանով են այդ մթերքները ընդունակ ծանր հիվանդություններ առաջացնել: Այդ ցանկում հայտնված մթերքներից շատերը հաճախ առաջացնում են թունավորումներ կամ ծանր ալերգիաներ, բայց առողջ մարդու համար դրանց չափավոր օգտագործումը այդքան վտանգավոր չէ, որքան հիվանդների կամ էլ սննդի մեջ անընդհատ կիրառողների համար: Ամեն ինչ չափից է կախված: Եվ այսպես, վտանգավոր մթերքների ցանկի առաջին տեղում է.

1. Չիպսեր և գազավորված ըմպելիքներ - Չիպսերի վնասակարարության մասին մենք շատ ենք լսում, և դրա պատճառն այն է, որ չիպս կոչվածը ածխաջրերի ու յուղերի խառնուրդ է` առատորեն համեմված ներկանյութերով և համի փոխարինիչներով: Չիպսերի արտադրության գործընթացում առաջանում են շատ կոնցերոգեն նյութեր, որոնք ուղղակիորեն քաղցկեղածին են: Իսկ հիդրոգենացված յուղերը արյան մեջ բարձրացնում են խոլեստերինի քանակը` զուգահեռ ավելացնելով ինֆարկտի ու ինսուլտի ռիսկը: Քաղցր գազավորված ըմպելիքները հիմնականում շաքարի, գազերի ու քիմիայի խառնուրդ են, որոնք բոլորն էլ պարունակում են սինթետիկ շաքար, ասպարտամ (E 951), որի մեջ գտնվող ֆելատանին նյութը ընդունակ է մարդու մեջ զարգացնել դեպրեսիոն, խուճապային, չարության ու բռնության հակվածություն: Եվ ամենակարևորը` ասպարտամ պարունակող գազավորված ըմպելիքը ծարավը չի կարող հագեցնել, խմելուց հետո բերանում ու կոկորդում առաջանում է չորություն, և ուզում ես էլի խմել: Միշտ հիշեք, որ Կոկա-կոլա կամ այդ կարգի խմիչք ըմպելուց հետո պետք է ջուր խմել, այլ ոչ թե Կոկա-կոլայի երկրորդ բաժակը: Բացի այդ, գազավորված ըմպելիքների մեջ առկա է նաև նատրիումի բեզոատ (E 951) հավելանյութը, որ նպաստում է նյութափոխանակության խանգարմանը և ճարպակալմանը:

2. Ֆասթ-ֆուդ - Բոլոր այն ուտելիքները (կարկանդակ, չեբուրեկ, կարտոֆիլ-ֆրի, շաուրմա և այլն), որոնք տապակվում են յուղի կամ ձեթի մեջ` կոնցերոգեն նյութերի «հանք» են հանդիսանում` դրանից բխող բոլոր վատ հետևանքներով: Դա հատկապես վերաբերում է մարսողական համակարգին:

3. Երշիկեղեն, ապխտած մսամթերքներ - Դժբախտաբար, ներկայումս մթերքների այս շարքը ավելի շատ արոմատիկ նյութեր և ներկանյութեր, քան միս է պարունակում: Արտադրության մեջ օգտագործվում են գենետիկորեն մոդիֆիկացված (GMO) ծագման հումքեր: Այսօր աշխարհում արտադրվող նրբերշիկների ու երշիկեղենի 80%-ը տրանսգենային սոյայից են… Իսկ մի կտոր ապխտած երշիկը այնքան ֆենոլային միացություններ (ֆենոլը խիստ թունավոր նյութ է) է պարունակում, որքան քաղաքաբնակ մարդը կարող է շնչել մեկ տարում…

4. Բանջարեղենի և մրգերի պահածոյացման մեջ օգտագործվող հավելանյութեր - Նույնիսկ ամենաօգտակար և բնական միրգն ու բանջարեղենը կարող են մեզ մեծ վնաս հասցնել, եթե դրանք աճեցվել են ճանապարհների կամ գործարանների մոտակայքում: Նրանք կարող են իրենց մեջ կուտակել քաղցկեղածին բենզոպիրենի մեծ քանակություն: Իսկ պահածոյացման մեջ օգտագործվող հավելանյութերի շարքում կարող է լինել նատրիումի գլյուկոմատ, որով թունավորումը ուղեկցվում է գլխացավով, անոթների սեղմմամբ (սպազմա) և նյութափոխանակության խաթարմամբ:

5. Մարգարին, խմորեղեններ - Մարգարինը ամբողջությամբ տրանսգենային յուղ է` յուղի տեսակներից ամենավտանգավորը: Հետևաբար, դրանով պատրաստված բոլոր սննդամթերքները վտանգ են ներկայացնում: Խմորեղենի մեջ առատորեն օգտագործվող մարգարինին գումարվում է նաև շաքարը, որոնք միասին կարող են կարճ ժամանակում մեծ վնաս հասցնել մարդու առողջությանը: Այս շարքի մեջ նշվում է նաև սպիտակ հացը:

6. Սուրճ, էներգետիկ ըմպելիքներ, կաթ - Օրական 2-3 գավաթ սուրճից ավելին խմելուց մարդը կարող է խաթարել նյարդային համակարգի աշխատանքը: Էներգետիկ ըմպելիքներից ընդհանրապես պետք է հեռու փախչել: Չգիտես թե ինչու` դրանք մեծ տարածում ունեն երիտասարդների շրջանում, բայց չարաշահումը հաճախ է ավարտվում ողբերգական ավարտով: Իսկ կաթը, ինչպես և նախորդ կետով նշված սպիտակ հացը, հաճախ մարդու օրգանիզմը չի ընդունում, բայց դրանից անտեղյակ շարունակում ենք օգտագործել` թունավորելով մեր օրգանիզմը:

7. Տնային պահածոներ և պաղպաղակ - Պահածո պատրաստելիս պետք է հնարավորինս պահպանել ստերիլիզացիայի կանոնները, հակառակ դեպքում հետևանքները կարող են մահացու ելք ունենալ: Պաղպաղակը պարունակում է թանձրացնող և արոմատիկ նյութեր, որոնք մարդու օրգանիզմում դանդաղեցնում են նյութափոխանակությունը և արագացնում գիրացումը:

8. Ծամոն, գույնզգույն կոնֆետներ, չուպա-չուպս - Ներառում են ահռելի քանակի շաքար, քիմիական հավելանյութեր, փոխարինիչներ և այլն: Մի խոսքով` վնասներ, վնասներ և ոչ մի օգուտ: Եվ դրանք օգտագործողները հիմնականում երեխաներն են…

9. Շոկոլադե բատոններ - Դրանք ըստ էության անսահման քանակության կալորիաներ են` քիմիական հավելանյութերով, գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների, ներկանյութերի և արամատիկ նյութերի խառնուրդով, որտեղ բնական կակաո հաճախ դժվար է լինում գտնել:

10. Մայոնեզ, կետչուպ - Մայոնեզը նույնպես տրանս-յուղերի «ՙհավաքածու» է, լի է քաղցկեղածին և խոլեստերինի մակարդակը բարձրացնող նյութերով, կայունացուցիչներով: Այս շարքում են նաև ներկայումս վաճառասեղանները ողողած կետչուպները, սոուսները, համեմունքները, որտեղ բնական հումքով և համով ոչինչ չես գտնի, նույնիսկ եթե շատ փնտրես…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել