Խոյ
Վատ օր չէ: Կարևոր է, որ կիսատ չթողնես սկսածդ գործերը: Քեզ օգնության կհասնեն ինչպես ընկերներդ, այնպես էլ հին ծանոթներդ: Գործարքներ կնքելու համար շատ լավ օր է: Ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար ևս բարենպաստ օր է:
Ցուլ
Բարենպաստ օր է կարևոր տեղեկություն ստանալու համար: Կարող ես նախաձեռնել ցանկացած դժվար գործ: Մասնագիտական, ինչպես նաև ֆինանսական հարցերը կարգավորելու համար հրաշալի օր է:
Երկվորյակ
Այնքան էլ լավ օր չէ թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններ սկսելու համար: Հնարավոր է լուրջ տարաձայնություններ առաջանան մտերիմ մարդկանց և գործընկերների հետ: Միգուցե չնախատեսված այցելություններ լինեն, որոնք քեզանից երկար ժամանակ կպահանջեն:
Խեցգետին
Օրը հրաշալի կդասավորվի, և քո առաջ բազմաթիվ հնարավորություններ կլինեն: Հրաշալի կարողանում ես լուծում տալ ընթացիկ հարցերին: Հիանալի օր է անձնական և ֆինանսական տեսանկյունից: Կարող ես վստահ խոսել քո զգացմունքների մասին:
Առյուծ
Շատ լավ օր է աշխատելու համար: Չի բացառվում՝ լինեն դրամական մուտքեր, չնայած քեզանից բավականին ջանք կպահանջվի: Կկարողանաս նոր համախոհներ գտնել: Բարենպաստ օր է նոր ծանոթություններ հաստատելու համար:
Կույս
Հաջողությունների կհասնես, եթե կենտրոնանաս կարևորի վրա: Մասնագիտական առաջադրանքներն այնքան էլ դժվար չեն, ինչպես թվում է: Միգուցե դրամական մուտքեր լինեն: Վատ օր չէ ճանապարհորդելու համար:
Կշեռք
Միգուցե փոփոխություններ լինեն, ընդ որում, պարզ չէ, թե ի օգուտ քեզ է կատարվում այդ ամենը: Աշխատիր չանհանգստանալ, ժամանակի ընթացքում կարևոր տեղեկություն կստանաս: Խուսափիր ավտոմեքենա վարելուց:
Կարիճ
Հիանալի օր է, կկարողանաս գործնական հաջողության հասնել, կկնքես գործարքներ: Այսօր պետք է օգնես մտերիմ մարդու, որը հայտնվել է դժվարին իրավիճակում: Այնքալ էլ լավ օր չէ ռոմանտիկ հարաբերությունները կարգավորելու համար:
Աղեղնավոր
Ցանկացած տիպի լուրջ գործ սկսելու համար բարենպաստ օր է: Միգուցե մասնագիտական հաջողությունների հասնես: Կկարողանաս լեզու գտնել մարդկանց հետ, ովքեր քեզ ժամանակին չէին վստահում: Հնարավոր են նոր ծանոթություններ:
Այծեղջուր
Վաղուց մտածված ծրագրերդ իրականացնելու համար հրաշալի օր է: Իրադարձություններն այնպես կդասավորվեն, ինչպես ինքդ ես ցանկանում: Միգուցե լինեն հաճելի անակնկալներ, թանկարժեք նվերներ: Կկարողանաս լուծել նաև մտերիմներիդ խնդիրները:
Ջրհոս
Հանգստություն պահպանելով՝ կհասնես հաջողության: Կհարթվեն հարաբերություններդ ղեկավարության հետ, հնարավոր է պաշտոնի բարձրացում: Աշխատիր խուսափել այն մարդկանց հետ շփումից, ովքեր վստահություն չեն ներշնչում:
Ձկներ
Չնայած օրն այնքան էլ լավ չի դասավորվում, սակայն քո նպատակասլացության շնորհիվ հասնում ես հաջողության: Միգուցե թեթևակի տարաձայնություններ լինեն ղեկավարության հետ: Կարող ես գնումներ կատարել, գնել արտասովոր իրեր, աքսեսուարներ, հագուստ: