1in.am-ը  գրում է.

Հաշվի առնելով, որ 2014թ. հունվարի 1-ից գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կառավարությունը կընդունի նոր փոփոխություններ օգոստոսի 22-ի նիստին: Գործադիրը հավանություն կտա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն կներկայացնի Ազգային ժողով:

Նախագծի ընդունման պարագայում իրենց ընտրությունը չկատարած պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները հավասարաչափ կբաշխվեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների միջև, կնվազեն մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը և «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունումից բխող օրենքի փոփոխությունը կտարածվի կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա:

Համակարգին կամավոր միացածները պարտավոր են ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով:

Այժմ 1-ին մակարդակի 3 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ հետաքրքրված է հայկական շուկա մուտքով և խնդիր է առաջացել նրանց համար պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկի ժամանակ ստեղծել հավասար հնարավորություններ, միաժամանակ նվազեցնելով մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել