Emedia.am-ը գրում է.

Թուրքական իշխանություններն ավարտել են հուլիսի 31-ին Հայաստանի սահմանը խախտած և ռուս սահմանապահների կրակի արդյունքում մահացած հովիվ Մուսթաֆա Ուլքերի հետ կապված հետաքննությունը։

Ըստ թուրքական իշխանությունների կազմած զեկույցի, թուրք հովիվներն իրենց անասուներին սկսել են արածեցնել հայկական կողմում, ինչին ի պատասխան, ռուս սահմանապահները զգուշացրել են թուրքական կողմին՝ թույլ չտալ հովիվներին խախտել սահմանը‚ փոխանցում է թուրքական Taraf-ը: Բայց քանի որ հովիվների քայլերը շարունակվել են‚ ռուս սահմանապները ստիպված են եղել առգրավվել մի քանի անասուն‚ որոնց թվում եղել է նաև Մուսթաֆա Ուլքերին պատկանող անասունները: Առգրավումից հետո անասունները վերադարձվել են իրենց տերերին‚ սակայն Ուլքերը համարել է‚ որ իր անասունին վնաս է հասցվել և այդ ժամանակ նա որոշել է վրեժ լուծել: 

Նա զինվորական համազգեստ է հագել և գիշերով անցել սահմանը՝ կրակելով ռուս սահմանապահների ուղղությամբ։ Ուլքերին հաջողվել է կրակել և անվտանգ փախչել։ Սակայն նա որոշել է երկրորդ անգամ էլ հարձակվել, որի ընթացքում էլ սպանվել է ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում։

Չնայած նրան‚ որ Անկարան միջադեպից հետո խիստ քննադատել էր ռուս սահմանապահների գործողությունները‚ այժմ նա ստիպված է ընդունել‚ որ սահմանապահների գործողությունները լիովին եղել են օրինական‚ քանի որ Ուլքերն առաջինն է հարձակվել և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել