Лодочки из картофеляԱնհրաժեշտ մթերքներն են՝

2 մեծ կարտոֆիլ,

1ճ. գդալ սերուցքային կարագ,

2 ձու,

2-3 շերտ բեկոն,

կանաչ սոխ,

3 ճ. գդալ քերած պանիր,

մաղադանոս, սամիթ

Պատրաստման եղանակը.

Բեկոնը տապակել և մանր կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատեք: Տաքացրեք ջեռոցը 175˚: Կարտոֆիլը բաժանեք երկու մասերի: Գդալով զգուշորեն քերեք միջուկը: Դրեք կարտոֆիլները թավայի մեջ: Յուրաքանչյուր «նավակի» մեջ լցրեք 1 ճաշի գդալ կարագի ½ մասը: Յուրաքանչյուրի մեջ ավելացրեք նաև 1 ճ. գդալ պանիր: Բեկոնն ու կանաչին հավասարաչափ լցրեք կարտոֆիլների մեջ: Վերևում կոտրեք ձու: Աղ և պղպեղ ցանեք:

Եփեք ջեռոցում 25 րոպե, մինչև սպիտակուցները սպիտակեն: Հանեք ջեռոցից, կտրատած կանաչի ցանեք վրան և մատուցեք: Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել