1in.am-ը գրում է.

Եթե երեխային աուտիզմ են ախտորոշել, սակայն ինտելեկտուալ մակարդակը չի տուժել, ապա նա կարող է պրոֆեսիոնալ կերպով մաթեմատիկայով զբաղվել, հայտնում են գիտնականները: Դա կապված է ուղեղի՝ դեմքերի և իրերի ճանաչման համար պատասխանատու հատվածների ակտիվացման հատուկ սխեմայի հետ:

Ասվածը հիմնավորվել է աուտիզմով տառապող 7-12 տարեկան 18 երեխաների և 18 առողջ երեխաների հետազոտման արդյունքում, հայտնում է Meddaily-ն: Աուտիզմով տառապող երեխաները մաթեմատիկայից ավելի բարձր գնահատականներ են ստացել:

Մաթեմատիկական հանձնարարությունների կատարման ժամանակ գիտնականները սկանավորել են երեխաների ուղեղները: Արդյունքում փորձագետները հայտնաբերել են որոշակի հատվածների ակտիվության անոմալ սխեմա:

Գիտնականների կարծիքով՝ պետք է կենտրոնանալ աուտիզմի դրական կողմերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել