1in.am-ը գրում է.

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Հենփսթեդ քաղաքում չորեքշաբթի օրը մահացել է 7 ամսական երեխան, ում ծնողները շոգ եղանակին թողել էին ավտոմեքենայի մեջ, հաղորդում է ITAR-TASS-ը:

Հայրը՝ 25-ամյա Դևոն Ֆենները, առավոտյան կնոջը աշխատանքի է տարել, մյուս երեխաներին՝ մանկապարտեզ, իսկ ամենափոքրիկ որդուն, որը 7 ամսական էր, թողել է ավտոմեքենայի մեջ:

Կես ժամ անց վերադառնալով՝ հայրը երեխային գտել է անշնչացած: Նա տղային հիվանդանոց է տարել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել: Ավտոմեքենայում ջերմաստիճանը 49 աստիճան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել