Երևանի նախկին փոխոստիկանապետ

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի տխրահռչակ ելույթից հետո նրա դիմակը պատռելու, մոլդովական կայքերում նրա հոդվածների տակ նամակ-պարզաբանումներ տեղադրելու, իրականությունը հանրությանը հասցնելու, ադրբեջանցիների հորթային հրճվանքին և հայհոյախառը մեկնաբանություններին պատասխանելու նպատակով մի խումբ նվիրյալներ` ՕԼԵԳ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ, ԼԻԼԻԹ ՄԱԿԱՐՅԱՆԸ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ, ՄԱԴԼԵՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՎԱՀԱԳՆ ՏԵՐՅԱՆԸ, ԷԴՈԻԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և ՄԱՐԻԱՆՆԱ ԱՍԼԱՆՅԱՆԸ, համախմբվեցին և 2013թ. օգոստոսի 9-ին ՖԲ-ում բացեցին «Armenians Truth Patrol» էջը:

Նվիրյալների այս պարեկախումբը ակտիվությամբ և նախանձախնդրությամբ հետևում և բացահայտում է համացանցում ադրբեջանցիների պատմագիտական կեղծարարությունները, կատարում մեկնաբանություններ, փորձում լռեցնել նրանց վայրահաչոցները: 
Այդ ամենի հետ մեկտեղ խումբը գրագետ, լուրջ, հիմնավորված գրառումներ և տեղեկություններ, արխիվային և գիտական հետաքրքրություն ներկայացնող նյութեր, փաստաթղթեր է հրապարակում Հայաստանի պատմության, Արցախյան հիմնախնդրի, հուզող այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ, հիմնականում հղումներ կատարելով հատկապես օտար և չեզոք աղբյուրներին…
Որոշ պետական համապատասխան կայքերի, մեր անվանի «գիտնական-ակադեմիկոս-դոկտորների» լռության, պասիվության ու անտարբերության ֆոնին մի հրաշք է այս նվիրյալ պարեկախմբի համարձակ, գրագետ, ազգանվեր, հայրենասիրական գործունեությունը…
Օգնել, օժանդակել, համապատասխան նյութերով, տեղեկատվությամբ «զինել» է պետք այս խմբին, «եռացնել» «ՖԲ»-ն այդ էջը… Նրանց այդ յոթ հոգիանոց պարեկային ջոկատը պետք է դարձնել մի կուռ բանակ, մտքի, գաղափարի, հայրենիքի, ազգի համար պայքարի ինտելեկտուալների հզոր բանակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել