
Մեր երկրում մարդիկ չունեն հարգալից ու քաղաքակիրթ բանավիճելու կարողություն... Խոսում են բարձր արժեքներից՝ վիրավորելով ու զրպարտելով դիմացինին, խոսում են բարոյականությունից՝ հատելով մարդկային շփման ու հաղորդակցության բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները: Այստեղ բոլորը հայրենասեր են, բայց պատրաստ են իրենց իսկ հայրենակիցներին այրել, եթե համաձայն չեն իրենց հետ: Այստեղ բոլորը բոլորից խելացի են. այնքան խելացի, որ զլանում են ավելի շատ կարդալ, բոլորը բոլորից բարոյական են ու ազնիվ՝ ազգի խնդիրները ուսերին շալակած: Այստեղ դու չունես չհամաձայնելու և սեփական կարծիքի իրավունք, հանդուրժողականությունը համարվում է ծանր հիվանդություն, իսկ հարգանքը՝ կեղծիք ու հիմարություն: Մենք հպարտ ենք մեր արժեհամակարգով ու շրջապատող աշխարհը թշնամաբար ընկալելու մեր բացառիկ կարողությամբ: Այստեղ մարդիկ բոլորից տարբեր են, բոլորից ավելի լավն են ու բոլորից արժանի: