1in.am-ը գրում է.

Չինաստանը շրջանցել է Գերմանիային և ԱՄՆ-ին՝ չինացի զբոսաշրջիկների՝ ավելի շատ գումար ծախսելու առումով: 2012-ին չինացի զբոսաշրջիկները ծախսել են 102 մլրդ դոլար:
Դա է վկայում Chinese International Travel Monitor-ի իրականացրած հետազոտությունը:

Հետազետությանը մասնակցած 1.500 հյուրանոցի տերերի 75 տոկոսն ասել է, որ իրենց բիզնեսի 5 տոկոսն ապահովում են չինացի զբոսաշրջիկները:

Արտասահման մեկնող չինացիների մեծամասնությունը ճամփորդում են զբոսաշրջության նպատակներով, իսկ կեսից ավելին այլ երկրներ են այցելում գործնական կամ կրթական նպատակով: Հյուրանոցների սեփականատրերը նշում են նաև, որ չինացի զբոսաշրջիկների 70 տոկոսը ճամփորդում է միայնակ՝ առանց զբոսաշրջային խմբի:

Չինացի զբոսաշրջիկների երեք քառորդը նշում է, որ լավ կլիներ, եթե հյուրանոցներում չինարենով գրություններ լինեին:

Հյուրանոցների սեփականատերերն էլ, իրենց հերթին, նշում են, որ իրենց աշխատակազմի համար հատուկ մշակութային թրեյնինգներ են կազմակերպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել