«Ժողովուրդ»-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Դավիթ Հարությունյանը և ԲՀԿ խմբակցությու­նից Նաիրա Զոհրաբյանը հանդես են եկել ՀՀ քրեական օրենսգրքում փոփո­խություններ կատարելու առաջարկով:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ ԱԺ երկու պատգամավորներն առա­ջարկում են անհամեմատ խստացնել հատկապես անչափահասների ու հղի կանանց նկատմամբ սեռական ոտնձ­գություն կատարելու դեպքում ՔՕ-ի նախատեսած պատժաչափերը:

 Դ. Հա­րությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունն այսպես է մեկնաբանել.

 «Նման օրինագ­ծով հանդես գալու անհրաժեշտությու­նը պայմանավորված է որոշակի հստակեցումների ու խստացումների անհրա­ժեշտությամբ»:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել