«Ժողովուրդ»-ը գրում է.

Նոյեմբերյանի N զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան` ստուգման:

 Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Դավիթի եղբայր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենց է զանգահարել այդ գործով քննիչը և տեղեկացրել Դավիթին հոգեբույժի մոտ ստուգման տանելու մասին.

 «Մեզ ասացին, որ դա պայմանավորված է քննության իրականացմամբ»: Վարդանը նաև նշել է, որ իրեն տեղեկություններ են հասել, որ Նոյեմբերյանի զորամասում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեսախցիկներ են տեղադրել, լրագրողներին էլ տարել զորամաս ու այդ ամենը ցուցադրել: Սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջայցից հետո այդ ամենն անհետացել է. «Անգամ այն տաղավարը, որտեղ եղել է դեպքը, հանել են»:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել