«Ժողովուրդ»-ը գրում է.

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ տարածած հայտարարությամբ, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է դրել ոստիկանությանը:

 Բանն այն է, որ ոստիկանությունը ՌԴ դեսպանա­տան մոտ օգոստոսի 17-ի միջադեպի մասին տեղեկատվություն էր տարա­ծել, թե «մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպա­նատան հատուկ պահպանվող տա­րածք, վիճաբանության մեջ մտել տա­րածքում պահպանության ծառայու­թյուն իրականացնող աշխատակիցնե­րի հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:

 Այնինչ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հակա­ռակն է պնդել՝ ասելով, որ իրենց աշ­խատակիցները որևէ առնչություն չու­նեն դեսպանատան մոտ տեղի ունե­ցած միջադեպին:

 «Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրի­նաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխա­նում իրականությանը»-ասված է դես­պանատան հայտարարության մեջ: 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել