![](/static/news/b/2013/08/77772.jpg)
«Հրապարակ»-ը գրում է.
Երեկ տեղեկություն ստացանք, որ Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան՝ Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը։ Վերջինս թեև Արտաշատի գրանցում ունի, սակայն ասում են՝ դա «շտկելը» րոպեների հարց է։
«Կա՞յֆ ես բռնում վրես,- մեր հարցից անակնկալի եկած՝ զայրացավ Հովհաննիսյանը,- Ես ոնց կարամ նման ցանկություն ունենամ, ես Արարատի գրանցում չունեմ, բացի դրանից, էդ մարդը նոր է մահացել մի հատ համբերեք»։
Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն, ասում են՝ որոշողը մարզպետ Էդիկ Բարսեղյանն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել