«Ժողովուրդ»-ը գրում է.

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց` ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը:

 Այս մասին այսօրվա համարում գրում  է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ սնանկացման եզրին հայտնված ու իր գործունեությունը դադարեցրած «Արմավիա»-ն հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն այն ժամանակ, երբ «Ավիա սերվիս»-ը վճարի «Արմավիա»-ին ունեցած իր պարտքը:

 Պարզվում է` «Ավիա սերվիս»-ը վաղուց վճարել է այդ պարտքը: Սակայն դրանից հետո անգամ «Արմավիա»-ն շարունակում է մարդկանց խաբել:

 Նշենք, որ «Արմավիա»-ն հսկայական գումարներ է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին` բորտուղեկցորդուհիներին, ինժեներներին ու օդաչուներին, այլև ՀՀ պետական բյուջեին ու մի շարք օտարերկրյա կազմակերպությունների:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել