Lratvakan.am-ը գրում է.

-Հազիվ 500 լինենք,իսկ թուրքե՞րը...թուրքերը ինչքա՞ն կլինեն, ո՞վ իմանա...

Հոխանը լեզուն առավ ատամների տակ, լռեց. սպասում էր  հոր խոսքին: Հայր Մուրադը լուռ աչքերն էր թարթում`հայացքը խաղաղ,հոգին խաղաղ:

-Եթե այսքան հայ միաբանվել է`լավ նշան է. ոչ ահը, ոչ մահը չի սասանի:

Այստեղ Հայրիկը հասկացավ.   հայը որտեղ կռվեց, այնտեղ եղավ հաղթանակ կամ պարտություն, բայց ոչ եղեռն:Հայը իմացավ հերոսաբար նահատակվել, բայց եղան և նրանք, ովքեր չկարողացան հաղթահարել մահվան վախը և փրկություն աղերսեցին թուրը մերկացրած  դահճից: Եթե մեր ժողովուրդը զենքերը ոչ թե  հանձներ` ապացուցելու համար, որ ինքը հավատարիմ  հպատակ է, այլ մի մարդու պես կանգներ թուրքի դեմ, ապա հիմա հարց կլիներ`Թուրքիան Թուրքիա է, թե Հայաստան: «Հայու տեսակ» հաղորդաշարի այս թողարկումը կրկին Հայ երգի ֆիդայի Հայրիկ մուրադյանի մասին է:

Տես նաև http://lratvakan.am/?p=23529 

«Հայու տեսակ». Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարի հերթական հաղորդումն ունկնդրել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել