Այսօր Թումանյան փողոցի վրա հետաքրքիր տեսարանի հանդիպեցի` երկու ծիծակ համարներով մեքենաներ (ասած Շամշյանի) ու վրաները հանրային ժողով/համերգի «հրավիրատոմս»: Ներքևում գրված էր որ ժողովը կվարի Րաֆֆի Հովհաննիսյանը: Էս արդեն իրերին սկսեցին իրենց անունը տալ հա՞ երևի, այսինքն էլ հանրահավաք չեն ասում ասում են համերգ/ժողով: Արա չբռնե՞մ ասենք Անդրիանո Չելենտանոյին կանչեմ Ազատության հրապարակ համերգի, հետն էլ միտինգ հայտարարեմ: Պատկերացնում ե՞ք քանի մարդ կգա «միտինգի» Երևի ԼՏՊ-ի 2008-ի միտինգից շատ մարդ կհավաքեմ, է հո չե՞ն ասելու Չելենտանոյի համերգն էր կասեն Արշակի միտինգն էր հենա տեսա՞ք մարդը մի միլիոնը հավաքեց էլի վերջը...Էն կայքեր կան է՞ որ պոռնո նյութեր ու նկարներ են տեղադրում որ լայքեր հավաքեն, (ասենք կայքեր կան որ չեն անում իսկ մնացած հիմնականում անում են) գոնե էդ Ռեինկարնացիայի տղերքը, որ ինչքան ես պատկերացնում եմ կարգին տղերք են, ջոկել ե՞ն որ իրենց այ էդ պոռնո նկարի տեղ օգտագործում են` տվյալ դեպքում մարդ հավաքելու, և կեղտոտ քաղաքական խաղի մեջ են ներքաշում: Կամ էս 666 համարներով տղերքը գալու են Րաֆիի վարած համերգին հա՞... ասենք ինչքան կարող է էդ մարդը իջնել մինչև ու՞ր, կարող է՞ վաղն էլ լսենք որ լավ հարսանիքա վարում, միայն համերգ չի արդեն վարում:
Չեմ զարմանում որ հայերի մեջ ինքնասպանությունները սենց ահռելի տեմպերա ստանում էլ չեմ զարմանում, հենց հասկանում են թե ովքեր են այսօրվա «հայ հերոսները» «իշխանությունն ու ընդիմությունը» տեղում ինքնասպան են լինում երևի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել