1in.am-ը գրում է.

Կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական խմբի փորձագետները փաստում են, որ գլոբալ տաքացումը մինչև 2030 թ. 100 միլիոն մարդու մահվան պատճառ կդառնա: 

Դրանից բացի, 90 տարի հետո շատ քաղաքներ ջրի տակ կանցնեն, քանի որ համաշխարհային օվկիանոսի մակարդակը մեկ մետրով կբարձրանա: Այս ամենի մեղավորը մարդու ոչնչացնող գործունեության արդյունքն է, որը հսկայական վնաս է հասցնում շրջակա միջավայրին:

Գլոբալ տաքացումն ազդում է ինչպես մարդու, այնպես էլ օվկիանոսի կենդանական աշխարհի վրա. ջրամբարներում ձկների քանակը նվազում է, իսկ մեդուզաները շատ արագ բազմանում են: Մարդու գործունեության թափոնները թույլ չեն տալիս օվկիանոսի կենդանիներին նորմալ սնվել և բազմանալ: Կլիմայի տաքացման հետևանքով կոչնչանան նաև ափամերձ տարածքներում բնակվող ոչնչացման եզրին գտնվող կենդանիները, որոնք այժմ էլ են սպառնալիքի տակ:

Գլոբալ տաքացումը կհանգեցնի նրան, որ այնպիսի երևույթների հաճախականությունն ու մասշտաբները, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկներն ու եղանակային այլ արհավիրքները, կավելանան:

Մասնագետները համոզված են, որ այս իրավիճակը հնարավոր է փոփոխել: Դրա համար անհրաժեշտ է նվազագույնին հասցնել դեպի մթնոլորտ արտանետվող քիմիական նյութերի ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել