Emedia.am-ը գրում է.

Facebook–ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը թողարկում է նոր՝ Internet.org նախագիծը, որը կոչված է ինտերնետի հնարավորություն տալ 5մլրդ հոգու։ Նախագծի մասին տեղեկացվում է Facebook–ի նորությունների էջում։

Բացի Ցուկերբերգի սոցցանցից, նախագծին մասնակցում են Nokia–ն, Samsung–ը, Ericsson–ը, Opera–ն, Qualcomm–ը և MediaTek–ը։ Նրանք մտադիր են համախմբել տարբեր երկրների տեխնոլոգիական արտադրության ջանքերը, աշխարհի տարբեր մարդկանց ինտերնետի հնարավորություն տալու համար։

Internet.org–ը աշխատանքի 3 ուղղություն էնախատեսում՝ նախ էժանացնել բջջային ինտերնետը։ Մասնավորապես, նախագծի մասնակիցները պատրաստվում են նոր՝ էժան ու որակյալ սմարթֆոններ գնել։

Երկրորդ ուղղությունը՝ տվյալների ծավալի պակասեցումն է, որոնք անհրաժեշտ են հայտնի հավելվածների ու ինտերնետ ծառայությունների օգտագործման համար։

Երրորդ, նախագիծը նախատեսում է բիզնես մոդելների ու ծառայությունների մշակում, որոնք կհեշտացնեն մարդկանցմուտքն ինտերնետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել