1in.am-ը գրում է.
Burger King ընկերության արտադրած Whopper Holder համբուրգերների, այսպես ասած, «բռնիչը» կազատի ձեր ձեռքերը և թույլ կտա կարևոր գործերով զբաղվել համբուրգեր ուտելու ընթացքում:
Այժմ մարդիկ կարող են ուտելիս օգտագործել իրենց ձեռքերն ամենօրյա աշխատանքների համար, նշվում է գովազդային կարգախոսում: Արտադրողները նշում են նաև, որ սարքի միջոցով հնարավոր կլինի ուտել և միաժամանակ աշխատել, կիթառ նվագել, համակարգչի առջև նստել, մատները ներկել, պարել այգեգործությամբ զբաղվել:
Պուերտո Ռիկոյում Burger King-ի բացման 50 ամյակի կապակցությամբ աշխատակիցներն անվճար համբուրգերի բռնիչներ են բաժանել 50 այցելուի:
Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_208125.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել